Навигация

            Հայկական հնադարյան ամրոցները սովորաբար կառուցվել են դժվարամատույց և բարձրադիր տեղանքներում, շրջափակվել աշտարակավոր կամ բրգաձև պարիսպներով, պատնեշվել հողաթմբերով ու ջրածածկ խրամներով:



          Աշտարակները կամ բուրգերը բազմահարկ կառույցներ են: Մ. թ. ա. IX–VI դարերում Վանի թագավորության քաղաքները միաժամանակ ամրոցներ էին՝ Տուշպա-Վանը, Արգիշտիխինիլի-Արմավիրը, Էրեբունի-Երևանը և այլն: Անտիկ շրջանի ամրոցաշինության փայլուն օրինակներից է Գառնին:

            Հայկական հզոր ամրոցներից են նաև Ամբերդը, Սմբատաբերդը, Ներքին Թալինը, Լամբրոնը և այլն: Սահմանապահ ամրոցներում սովորաբար, բացի կայազորից, այլ բնակիչներ չեն եղել: