Навигация

Թանգարաններ

Հայաստանի թանգարաններում պահվում են համաշխարհային արժեք ունեցող շատ նմուշներ
Ժողովրդական
վարպետներ


Վարպետները դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռակերտ ստեղծագործություններով ստեղծել են թանգարաններ...


ԵՐԵԲՈՒՆԻ

         Էրեբունի ամրոցը, որ գտնվում է ներկայիս Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին բերդ բլրի վրա, հիմնադրվել է Ք.Ա. 782 թ-ին, ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի օրոք: Հետագայում բլրի ստորոտին էլ տարածվել է նույնանուն քաղաքը: Էրեբունին ունեցել է հզոր զինվորական կայազոր և եղել է ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ:

         Ուրարտական պետությունը Էրեբունիի հիմնադրման ժամանակ տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության էր հասել և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։ Քաղաքաշինական տեսանկյունից Էրեբունին ուրարտական շատ այլ քաղաքների նման ունի բավական պարզ կառուցվածք։

         Այս շրջանի բոլոր քաղաքների ընդհանրությունն այն էր, որ նրանք տարածվում էին բարձրադիր, անառիկ բլուրների շուրջը, որոնց գագաթին վեր էր խոյանում հզոր միջնաբերդը։