Навигация















ԿԱՄՍԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԲԵՐԴ

         Պաշտպանական կարևոր նշանակության ընդարձակ հուշարձանախմբերից է: Ենթադրվում է, որ կառուցվել է VII դ., ուրարտական ամրոցի տեղում, Շիրակի տեր Կամսարականների կողմից: Հիշատակվում է արաբների` Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում:

         Բաղկացած է դղյակ-միջնաբերդից, վերջինիս շուրջ կառուցված ներքին պարիսպներից, եկեղեցուց, բնակելի և տնտեսական նշանակության շինությունների ավերակներից և հուշարձանախումբը շրջափակող արտաքին պարսպապատից:

         Հնագույն կառույցը հուշարձանախմբի կենտրոնում գտնվող դղյակ-միջնաբերդն է, որին 1174թ. Անիի Շադդադյան սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին կցել է կիսաշրջանաձև և բազմանկյուն հատակագծով բուրգեր: