Навигация

Թանգարաններ

Հայաստանի թանգարաններում պահվում են համաշխարհային արժեք ունեցող շատ նմուշներ
Ժողովրդական
վարպետներ


Վարպետները դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռակերտ ստեղծագործություններով ստեղծել են թանգարաններ...


ԼՈՌԻ ԲԵՐԴ

        Լոռի Բերդ միջնադարյան անառիկ ամրոցը գտնվում է ներկայիս Լոռվա մարզում` Ստեփանավանի դենդրոպարկից 4,5 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում: Հիմնադրել է Դավիթ Անհողինը, հավանաբար՝ 1005—20-ին:
         1065-ին Շամշուլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո, Կյուրիկե Ա-ն (1049—89) Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք:

         Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում. առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և ուրիշ քաղաքների հետ: 11-13 դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ: Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակված տարածությունը (մոտ 9 հա) միջնաբերդի դեր է կատարել:

         Ամրոցը զբաղեցրել է 33հա տարածք և ծաղկում է ապրել 11 դ 2-րդ կեսին՝ դառնալով Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաք: Լոռի-Բերդի ամրոցում պահպանվել են եկեղեցին և 2 բաղնիքները: Ամրոցի մոտ, կիրճի ներքևի մասում է գտնվում միջնադարյան կամարակապ մի կամուրջ, որը կտրում անցնում է Ուռուտ գետը: Կամուրջի ձախ կողմում, ժայռի վրա, խաչերի տարբեր քանդակներ են: