Навигация

Թանգարաններ

Հայաստանի թանգարաններում պահվում են համաշխարհային արժեք ունեցող շատ նմուշներ
Ժողովրդական
վարպետներ


Վարպետները դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռակերտ ստեղծագործություններով ստեղծել են թանգարաններ...


ԳՅՈւՄՐՈւ ՌՈւՍԱԿԱՆ ԲԵՐԴ

         «Սեւ» բերդը Գյումրիում կառուցվել է դեռեւս 1834 թվականին: Ռուսական ցար Նիկոլայ I-ի Գյումրի այցելությունից հետո՝ 1837 թվականին, քաղաքը վերածվեց բերդ-ամրոցի, ապա ցարի կնոջ անունով կոչվել Ալեքսանդրապոլ: Բերդի կառուցման անհրաժեշտությունը ծագել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո: Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսները սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել Գյումրու ամրացմանը:

         Սև բազալտի սրբատաշ քարով շարված հսկա պարիսպները մինչև օրս էլ ցնցող տպավորություն են թողնում դիտողի վրա: Բերդի պարիսպներն այնքան ահռելի են, որ նրանց վրա տեղադրվել են 100 հրանոթներ, իսկ ներսում` 8000 կայազոր:

         Այս բերդը կառուցվել է ժամանակի ռազմական արվեստի վերջին խոսքով, և մեկն է այն քչերից նախկին Ռուսական կայսրության մեջ, որի բացմանը ներկա է եղել անձամբ կայսրը: