Навигация

Թանգարաններ

Հայաստանի թանգարաններում պահվում են համաշխարհային արժեք ունեցող շատ նմուշներ
Ժողովրդական
վարպետներ


Վարպետները դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռակերտ ստեղծագործություններով ստեղծել են թանգարաններ...


ՏԱՓԻ ԲԵՐԴ

         «Գևորգ Մարզպետունի» վանք-ամրոցի համալիրը գտնվում է ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիս-արևմուտք. հիմադրվել է X-XIII դդ: Այստեց է նաև թաղածածկ, կիսաշրջանաձև աբսիդը, որի արտաքին պատերի ուղղանկյուն պարագծի մեջ ներառած է XII-XIII դդ եկեղեցու ավերակները:

         Վանք-ամրոցի XIII դ. եկեղեցին, թաղածածկ դահլիճ է` կառուցված սպիտակ ֆելզիտի մաքուր տաշած քարերից:

         Այն շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարիսպներով, որոնց չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև աշտարակներով:

         Համալիրի բնակելի և տնտեսական թաղածածկ սենյակները կից են հարավային և արևելյան պարիսպներին: Այս կարգի ամրոցները Հայաստանում կարևոր ռազմական կենտրոնի դեր են կատարել: