Навигация


Հայաստանն Անկախության ճանապարհին


     450-451թթ. հանուն Հայրենիքի և քրիստոնեական հավատի, Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, բռնկվեց ապստամբություն ընդդեմ պարսից քաղաքական, կրոնական և տնտեսական ճնշման: Արդյունքում տեղի ունեցավ Ավարայրի վճռական ճակատամարտը: Շնորհիվ հաջորդ` Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբության (481-484), կնքվեց Նվարսակի պայմանագիրը: VII դարի կեսերից Հայաստան ներխուժեցին արաբական զորքերը: Արդեն VIII-րդ դարի սկզբին Հայաստանն ամբողջությամբ գտնվում էր արաբական տիրապետության տակ: Ժողովրդի պայքարը արաբական տիրապետության դեմ վերածվեց երկրի անկախության վերականգնման ազգային-ազատագրական պատերազմների և ավարտվեց 885-ին հայկական թագավորության վերականգնմամբ` Աշոտ I Բագրատունու գլխավորությամբ: Արաբ զավթիչների դեմ ժողովրդական պայքարն իր արտահայտությունն է գտել "Սասունցի Դավիթ" դյուցազնավեպ էպոսում, որն իր հերոսական ցայտուն կերպարներով հայ ժողովրդի միջնադարյան ամենաարժեքավոր գրավոր հուշարձաններից է: