Навигация


Հայաստան
Արշակունիների օրոք


     Տրդատ I-ի (66-88թթ.) գահակալությամբ, սկիզբ է դրվում Արշակունիների կրտսեր ճյուղի իշխանությանը Մեծ Հայքում: III-IV դարերում Մեծ Հայքի թագավորությունը, հասարակական-տնտեսական փոփոխությունների արդյունքում, աստիճանաբար վերածվում է ավատատիրական միապետության: III դ. վերջերին և IV դ. սկզբներին թագավորության գրեթե ողջ տարածքում արդեն քրիստոնեական համայնքներ էին ձևավորվել: Համաձայն ավանդության, Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչները եղել են Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալները: 301 թ.-ին` Տրդատ III-ի օրոք (286-330 թթ.), Հայաստանը դառնում է քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին երկիրը: Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ է դառնում Ս. Գրիգոր Լուսավորիչը: Հռոմի ու Սասանյան Պարսկաստանի նկրտումների դեմ ծանր պայքարը թուլացնում են Հայկական թագավորությունը, որի տարածքը 387 թ.-ին բաժանվում է վերը նշված տերությունների միջեւ: Իսկ 428-ին Հայոց թագավորությունը լուծարվում է պարսից արքունիքի կողմից և վերածվում մարզպանության: