Навигация


Բագրատունիների թագավորություն


     Հայաստանն իր անկախությունը վերականգնելով, իրավամբ մուտք է գործում զարգացած ավատատիրության շրջան: Լայն զարգացում են ապրում քաղաքաշինությունն ու քաղաքային կյանքը, արհեստներն ու առևտուրը, խաչքարերի արվեստը, դրամական շրջանառությունը եւ այլն:

     X դարի վերջերից սկսվում է հայկական մանր ավատատիրական պետական կազմավորումների տնտեսական և քաղաքական վերամիավորման գործընթացը միապետության մեջ` Անիի Բագրատունիների դրոշի ներքո: Խոշոր տնտեսական, հասարակական եւ մշակութային կենտրոն է դառնում Բագրատունիների Անի մայրաքաղաքը: