Հայաստանն աշխարհի հինավուրց երկրներից մեկն է: Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված ձեռակերտ իրերը մասնագետների կողմից թվագրվում են մեզանից 2 միլիոն տարի առաջ:
        Փայտի և քարի վրա արված քանդակները խաչքարերի ճիշտ նմանակումներն են, որոնք տարածված են երկրով մեկ և յուրաքանչյուրը բացառիկ է իր տեսակի մեջ և նման չէ մյուսին:

   Զբոսաշրջիկներին Հայաստանը ներկայանում է շուրջ 4000 պատմական հուշարձաններով, որոնք իրական վկաներն են նախապատմական ժամանակաշրջանից մինչև հելլենիզմ և Քրիստնեության վաղ շրջանից մինչև միջին դարեր: Կենսակերպի բոլոր կողմերն արտահայտված են գեղագիտական բարձրակարգ ոճով` ասեղնագործության, զարդանախշերի, քանդակների և գծագրերի միջոցով: