Հայկական դիցաբանություն


    Հայկական դիցաբանությունը հին հայերի հեթանոսական կրոնն է, որը պաշտոնական էր համարվում Հայաստանում մինչև 301 թվականը, երբ ընդունվեց քրիստոնեությունը:

      Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների ազդեցությամբ: Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝
     Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը,
   Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին,
     Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը: Գլխավոր աստվածություններից է նաև Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին: