Հայկական երաժշտություն


    Հայ ժողովրդի դարավոր երաժշտական մշակույթը սկիզբ է առնում մ.թ.ա. II հազարամյակում։

      Մ.թ. 301 թվականից, երբ Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն, հիմք է ստեղծվում հայկական քրիստոնեական եկեղեցու երաժշտության զարգացման համար։      
      Հայկական երաժշտական մշակույթի մեջ իր կարևոր տեղն ունի ԴՈՒԴՈՒԿԸ:
      Ըստ որոշ տվյալների դուդուկը գործածվում է մ.թ.ա. 1200 թ-ից, չնայած կան տեսակետներ, որ այն 1,500 տարվա պատմություն ունի։
      2005թ. հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց:
      Հայ ժողովուրդն ունեցել է համաշխարհային հռչակ ունեցող շատ երգահաններ, երաժիշտներ և կոմպոզիտորներ ինչպիսիք են Առնո Բաբաջանյանը, Արամ Խաչատարյանը և այլոք...