Գորգագործություն


   Հայոց մշակութային համակարգի կարևոր ու ավանդական բնագավառների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում գորգագործական մշակույթը։ Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռս վաղնջական ժամանակներից։

      Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ։

      Նշանավոր վենետիկցի ճանապարհորդ Մարկո Պոլոն, «Գիրք աշխարհի զանազանության շուրջ» աշխատության մեջ ասել է. որ Հայաստանում արտադրվում են աշխարհի ամենաբարակ և ամենագեղեցիկ գորգերը, հյուսվում են նաև կարմիր և այլ գույների ընտիր և հարուստ գործվածքներ։