Մանրանկարչություն


   Իր գունագեղությամբ, ոճական բազմազանությամբ աչքի է ընկնում հայկական գրքային մանրանկարչությունը, որի հնագույն նմուշները պահպանվել են 6-րդ դարից։ «Էջմիածնի Ավետարանը» ունի բարձրարվեստ քանդակներով փղոսկրե կազմ և չորս մանրանկարներ՝ պահպանված 6-րդ դարից։

      Հայ մանրանկարչության մեջ բնորոշ են հատկապես զարդաձևերը կամ օրնամենտները։ Ձեռագրերում առանձնապես աչքի են ընկնում բնագրի սկզբնական էջերի, խորանների գլուխների, վերնագրերի գլխատառերի և լուսանցքների զարդանկարումը։

     Գեղարվեստական արժեքի հետ զուգընթաց՝ հայ մանրանկարչության հուշարձաններն անգնահատելի աղբյուր են հայ երաժշտության, թատրոնի, ազգագրության, արհեստների, հողագործության, բուսական ու կենդանական աշխարհի պատմությունն ուսումնասիրելու համար։