Հայկական թատրոն


   Հայկական թատրոնը հունական և հռոմեական թատրոնների հետ միասին աշխարհի ամենահին թատրոնների շարքին է դասվում։

      Հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։

      Հին հայկական թատրոնում զարգացել է նաև մնջախաղը։ 2-րդ դարից արդեն հայտնի է մնջախաղի հայ դերասանուհի Նազենիկը։ 2-3-րդ դարերում հայ ողբերգակ դերասանները խաղում էին հունական և հայկական ներկայացումներում, իսկ 4-րդ դարի կեսերից ներկայացումներ էին բեմադրվում Արշակ Բ թագավորի պալատում։