Навигация

Навигация


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ


     Ելնելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից՝ խորհրդարանը 1991թ. սեպտեմբերի 21-ին որոշեց հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա` 1991թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: Իրականացավ անկախության վերականգնման հայ ժողովրդի դարավոր երազանքը:Անկախության հռչակումից կարճ ժամանակ անց Հայաստանի Հանրապետությունը ստացավ համընդհանուր միջազգային ճանաչում։