Навигация


        Երվանդունիների
                թագավորության


      Վանի թագավորության փլատակների վրա ձևավորվում են մի շարք իշխանություններ: Դրանց շարքում առանձնանում է մ.թ.ա. VII դարում հռչակված Պարույրի թագավորությունը, որին վիճակված չէր երկար ժամանակ գոյություն ունենալ: Երկիրը մեկ թագավորության ներքո միավորվում է միայն Երվանդունիների արքայատոհմի օրոք` ի դեմս Արամանի թագավորի Հայկական Երվանդունի թագավորները շարունակում են իշխել Հայաստանում` երբեմն զուգորդելով նաև պարսից սատրապի պաշտոնը, կամ գտնվելով նրա իշխանության ներքո: Գավգամելայի ճակատամարտում Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Աքեմենյան տերության պարտությունից հետո, Հայաստանը վերականգնում է իր անկախությունը (մայրաքաղաքը` Երվանդաշատ): Արմավիրում գտնված այդ շրջանի հունարեն արձանագրություներից մեկում գրված է. «Գեղեցիկ երկիր Արմենիա»: