Навигация

Թանգարաններ

Հայաստանի թանգարաններում պահվում են համաշխարհային արժեք ունեցող շատ նմուշներ
Տեղական
կոլորիտ


Վարպետները դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռակերտ ստեղծագործություններով ստեղծել են թանգարաններ...

Ժողովրդական վարպետ Անահիտ Աթոյան



     Դսեղցի Անահիտ Աթոյանը պարապ մնալ չի սիրում. Ասեղնագործում է, շյուղերով կենդանացնում Կոմիտասին, Սայաթ-Նովային, Թումանյանին ու նրա հերոսներին՝ Ձախորդ Փանոսին, Անուշին, Սարոյին...

      Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարևանությամբ նա շարունակում է իր 55 տարվա աշխատանքը: Ինքնուս է, ոչ մեկից չի սովորել ասեղնագործել, բայց այսօր ունի բազմաթիվ մեծ ու փոքր գործեր: Կարում է նաև հագուստներ, որոնց նմանը հագել են Անուշն ու Սարոն:

      Թումանյանի 140-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, ներկայանալով երկու տասնյակի հասնող ցուցանմուշներով, Անահիտ տատը ստացել է Ժողովրդական վարպետի կոչում: