Навигация

Թանգարաններ

Հայաստանի թանգարաններում պահվում են համաշխարհային արժեք ունեցող շատ նմուշներ
Տեղական
կոլորիտ


Վարպետները դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռակերտ ստեղծագործություններով ստեղծել են թանգարաններ...

Փայտագործ Աշոտ Բաբայան



     Անտառում այս ու այն կողմ թափված ճյուղերից ու ծառի արմատներից վարպետը պատրաստում դեկորատիվ և կիրառական իրեր՝ լուսամփոփներ, պատվանդաններ՝ սեղանիկներ, մոմակալներ, հուշանվերներ: Բաբայանի բոլոր ստեղծագործությունները կրում են տարածաշրջանի կոլորիտը։

      Այցելուներին հիացնում է Աշոտ Բաբայանի ստեղծած գողտրիկ անկյունն իր սեփական տան ու այգու տարածքում, կարելի է ասել` դա փայտե թանգարան է բաց երկնքի տակ:

      Բաբայանի խոսքով, հայրենի բնության յուրաքանչյուր դրվագ իր համար յուրահատուկ խորհուրդ ունի, փայտի ոչ մի ոստ անգամ ավելորդ չէ նրա համար. ամեն բան կենդանի է, առարկայական և ստեղծագործելու ափեր է բացում իր համար: