Навигация

Թանգարաններ

Հայաստանի թանգարաններում պահվում են համաշխարհային արժեք ունեցող շատ նմուշներ
Տեղական
կոլորիտ


Վարպետները դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռակերտ ստեղծագործություններով ստեղծել են թանգարաններ...

Գեղանկարիչ   Արման  Բադեյան  (Բուդու Արտ)



     Գեղարվեստի ակադեմիան ավարտած 3 երիտասարդ ընկերներ որոշոցին համախմբել ջանքերն ու ստեղծել արտ - ստուդիա: Այսպես 2007 թվականին Մարգարիտա Մալխասյանի, Արման Բադեյանի և Վահագն Դավթյանի համատեղ ջանքերով հիմնադրվեց Budu Art-ը (Բուդու արտ):

      Այստեղ ցուցադրվում են ինչպես հիմնադիրների, այպես էլ Դիլիջան քաղաքի տաղանդավոր ստեղծագործողների ձեռագործ աշխատանքները: Երիտասարդները զբաղվում են հիմնականում դեկորատիվ կիրառական արվեստով, գեղանկարչությամբ, փայտի մշակմամբ և կավագործությամբ:

      Արտ - ստուդիան գտնվում է Մյասնիկյան փողոցում՝ երկհարկանի տան նկուղային հատվածում, որտեղ ամեն ինչ հիշեցնում է հայկական ավանդական կենցաղն ու մթնոլորտը: Budu Art-ի հուշանվերները շատ մեծ պահանջարկ են վայելում ինչպես զբոսաշրջիկների, այդպես էլ տեղացիների շրջանում: