Навигация

Թանգարաններ

Հայաստանի թանգարաններում պահվում են համաշխարհային արժեք ունեցող շատ նմուշներ
Տեղական
կոլորիտ


Վարպետները դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռակերտ ստեղծագործություններով ստեղծել են թանգարաններ...

Մանրակերտող Էդուարդ Ղազարյան




     Էդուարդ Ղազարյանը 1943 թվականից թզի կորիզի, մարդու մազի, բրնձի հատիկի, ալմաստի, պողպատի, ոսկու փոշեհատիկների և այլ նյութերի՝ միկրոնով չափվող մեծության մասնիկների վրա հզոր խոշորացույցի օգնությամբ ստեղծել է 600 - ից ավելի միկրոքանդակներ՝ «Չարլի Չապլին» (1973, պողպատ), «Նիկոլո Պագանինի» (1974, ոսկու փոշեհատիկ, երկուսն էլ՝ ասեղի անցքի մեջ), այդ բնագավառում եզակի՝ շարժվող միկրոֆիգուրներով «Գուլիվերը և լիլիպուտները» (1976, մարդու մազ, պողպատ), ինչպես նաև 1500 ծաղրանկար։ Հրաշք կարելի է համարել ասեղի ծայրին քանդակած ուղտերի քարավանը, մետաղի փշուրի վրա քանդակած խաչքարը և Հիսուսի դիմապատկերը, ասեղի անցքի մեջ գավազանով Չարլի Չապլինը, Միլոսյան Վեներա, ամենափոքր իկոնան, մազի ծայրին քանդակած Ազատության արձանը, որոնք հնարավոր է դիտել, մեծացնելով 5000 անգամ։ Նրա տասը մանրաքանդակ գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում։

     

     Նրա խոշորագույն նվաճումը միկրոքանդակագործության մի նոր ուղղության՝ շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր, որոնք դժվարությամբ են բացատրվում և հիմնականում հասու չեն մարդկային տրամաբանությանը։ Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են՝ կատարելով ոչ սինխրոն շարժումներ՝ չկրկնելով դրանցից և ոչ մեկը։ Այս աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված, չնայած առաջին շարժական միկրոքանդակների ցուցադրումից անցել է ավելի քան երեսուն տարի։