Навигация

Թանգարաններ

Հայաստանի թանգարաններում պահվում են համաշխարհային արժեք ունեցող շատ նմուշներ
Տեղական
կոլորիտ


Վարպետները դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռակերտ ստեղծագործություններով ստեղծել են թանգարաններ...

Գոգչյանների արվեստանոց





      Դիլիջանցի Արսենը կերամիկայից պատրաստում է գեղեցիկ և անկրկնելի իրեր, որոնք իրեն նրբաճաշակությամբ մեծ հետաքրքրություն են ներկայացնում արվեստասերների համար:Հայկական ազգային ոճի Կուժեր, ամաններ, բաժակներ, դրանք բոլորն էլ վարպետի ձեռքերի, տաղանդի և հմտության արգասիքն են: Արսեն Գոգչյանի աշխատանքները ներկայացված են Դիլիջանի Թուֆենկյան կենտրոնում:

      Հենց արվեստանոցում է պատրաստվում և ցուցադրվում խեցեղենի լայն տեսականին: Ներկայացված նմուշները պահպանում են հայկական մշակույթի ավանդույթները, միաժամանակ կատարված են ժամանակակից ոճով և ինքնատիպ են: Օգտագործվող հիմնական նյութը Դիլիջանի կավն է: Այստեղ օգտագործվում է ինչպես դեկորատիվ, այնպես էլ կիրառական խեցեղեն: