Навигация

Թանգարաններ

Հայաստանի թանգարաններում պահվում են համաշխարհային արժեք ունեցող շատ նմուշներ
Տեղական
կոլորիտ


Վարպետները դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռակերտ ստեղծագործություններով ստեղծել են թանգարաններ...

Փողային նվագարաններ պատրաստող Կոլյա Պապի



     Թորոսյաններն ապրում են Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում։ Ընտանիքի պապը՝ Կոլյա Թորոսյանը փողային նվագարաններ է պատրաստում արդեն երեսուն տարի։ Կոլյա պապը մասնագիտություն չունի, դպրոց է գնացել մինչև հինգերորդ դասարան։ Զբաղվել է դռների, լուսամուտների պատրաստմամբ։ Առողջական պատճառներով այդ աշխատանքը թողնելուց հետո էլ որոշել է զբաղվել երաժշտական գործիքների պատրաստմամբ։ «Մեր գյուղացիներից մեկը երեք գործիք էր պատրաստում՝ զուռնա, դուդուկ, սրինգ։ Տարիքով մարդ էր, մահացավ։Նրանից հետո ես սկսեցի գործիքներ պատրաստել. արածս գործի համեմատ սա ավելի թեթև աշխատանք է»,-պատմում է 88-ամյա Կոլյա պապը։ Առաջինը դուդուկ ու զուռնա է պատրաստել, բայց դժվարը հետո էր գալու. «Ամենադժվարը թառ պատրաստելն է, շատ չարչարանք է պահանջում»:

     

     Հիմա պապի աշխատանքը շարունակում է որդին՝ Վաչիկ Թորոսյանը։ Մասնագիտությամբ ինժեներ է։ Փոքր տարիքից օգնել է հորը, հետո էլ սկսել է ինքնուրույն պատրաստել․«Տասնհինգ տարեկան էի, երբ առաջին գործիքս պատրաստեցի՝ դուդուկ»։ Բյուրականում փողային նվագարաններ պատրաստողներն այնքան էլ շատ չեն։

      Թորոսյաններն աշխատում են իրենց սեփական տանը, որն արհեստանոցի է վերածվել։ Հենց այստեղ պատրաստված աշխատանքներն էլ հետագայում հասել են Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան (Սարդարապատի հուշահամալիր), Փայտարվեստի, Ժողովրդական արվեստի թանգարաններ (Երևան), ինչպես նաև Բոստոնում գործող հայագիտական թանգարան (ԱՄՆ)։