Навигация

Թանգարաններ

Հայաստանի թանգարաններում պահվում են համաշխարհային արժեք ունեցող շատ նմուշներ
Տեղական
կոլորիտ


Վարպետները դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռակերտ ստեղծագործություններով ստեղծել են թանգարաններ...

Ժողովրդական վարպետ Նունե Խաչատրյան




     Մշո, Վասպուրականի, Շուշիի, Ագուլիսի, Ապարանի եւ հայկական մյուս բնակավայրերի տարազները՝ պատրաստված ծաղիկների ծաղկաթերթերից անկրկնելի տպավորություն են թողնում բոլորի վրա:

      Նունեն հայկական տարազները վերակենդանացրել է հայկական լեռնաշխարհից հավաքած բույսերից ու ծաղիկներից, որոնք դիտողին են ներկայանում գույների յուրօրինակ համադրությամբ:

      Գրեթե նույնությամբ արտացոլված են տարազների գույները՝ Վարպետի ծաղկաթերթերով ստեղծվել են հիսունից ավել գործեր, որոնց թվում նաեւ ծաղկաթերթերից պատրաստված վարպետի դիմանկարը: