Навигация

Թանգարաններ

Հայաստանի թանգարաններում պահվում են համաշխարհային արժեք ունեցող շատ նմուշներ
Տեղական
կոլորիտ


Վարպետները դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռակերտ ստեղծագործություններով ստեղծել են թանգարաններ...

Պղնձյա հնաոճ իրերի փոքրիկ թանգարան



      Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Նարեկ Դավթյանը իր տան սենյակներից մեկը ժամանակավոր վերածել է պղնձե հնաոճ իրերի թանգարանի: Կենցաղում գործածված հայկական հին իրերի կողքին ցուցադրում են նաեւ պարսկական եւ ռուսական ծագում ունեցող իրեր:

      Պարսից շահերի արքունիքում գործածված պղնձակոփ շարբաթամանը և հավաքածուի այլ իրերը հիմնականում պատրաստվել եւ գործածվել են 18-19-րդ դարերում: