Навигация

Թանգարաններ

Հայաստանի թանգարաններում պահվում են համաշխարհային արժեք ունեցող շատ նմուշներ
Տեղական
կոլորիտ


Վարպետները դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռակերտ ստեղծագործություններով ստեղծել են թանգարաններ...

Ժողովրդական վարպետ Սահակ Սահակյան



     Ժողովրդական վարպետ Սահակ Սահակյանի ստեղծագործական որոնումների համար ներշնչանքի աղբյուր են ծառայել հայ ավանդական ճարտարապետության, խեցեգործության, կարպետագործության նմուշները, խաչքարերի զարդանախշերը:

      Նրա հմուտ ձեռքի տակ սովորական կավը, փայտը, մետաղը, կաշին ու տարատեսակ ներկերը դառնում էին արվեստի գործ արարող հումք և ինքնաարտահայտման յուրատիպ միջոց:

      Սահակ Սահակյանի ստեղծագործություններում իրենց նորովի կերպավորումն են գտել համաշխարհային գրականության, դիցաբանական պատումների հանրաճանաչ հերոսները:

     Բազմաշնորհ վարպետը մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների՝ արժանանալով բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի: