Навигация

Թանգարաններ

Հայաստանի թանգարաններում պահվում են համաշխարհային արժեք ունեցող շատ նմուշներ
Տեղական
կոլորիտ


Վարպետները դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռակերտ ստեղծագործություններով ստեղծել են թանգարաններ...

Տիկնիկագործ Նարինե Մխիթարյան




     Նստելով պատուհանի տակ դրված աթոռին` տիկնիկագործը ձեռքն է առնում թել ու ասեղն ու շտապում մարդկային մարմին հիշեցնող բամբակով լի կտորին շունչ ու հոգի պարգեւել: Ձեռքերի ճարպիկ շարժումներով նա ուղղում է իրանի ներքեւի հատվածում տեղ-տեղ առաջացած անհարթությունները, ապա նախօրոք բամբակով լցված մարդկային ոտք հիշեցնող կտորը ամրացնում իրանին: Մի քանի օր, եւ տիկնիկն արդեն կհագնի նորից ձեռքի աշխատանքի արդյունքում պատրաստված զգեստը կամ տարազն ու տեղ կգտնի իրենից առաջ ստեղծվածների` թումանյանական հերոսների ու այլ տիկնիկների կողքին: Նրա ստեղծած տիկնիկների աշխարհում առանձնանում են Լոռու տարազով, փափախները գլխին ու երկար բեղերով գյուղացիները: Անշունչ թվացող տիկնիկները, սակայն, վարպետի խոսքերով, ունեն իրենց բնավորությունը, դեռ չստեղծված` իրենց պայմաններն են թելադրում:

     

     Ժողովրդական վարպետը նշում է, որ սիրելի տիկնիկներից դժվարությամբ է բաժանվում, կարծես հոգու մի մասնիկն է կորցնում նրանց վաճառելիս. «Կան գործեր, որ երբեք չեմ վաճառի, որքան էլ վճարեն, մի տեսակ դավաճանություն եմ համարում իմ սիրելի տիկնիկներից բաժանվելը, ժամանակի ընթացքում իմ երեխաներն են կարծես դարձել»