Навигация

Թանգարաններ

Հայաստանի թանգարաններում պահվում են համաշխարհային արժեք ունեցող շատ նմուշներ
Տեղական
կոլորիտ


Վարպետները դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռակերտ ստեղծագործություններով ստեղծել են թանգարաններ...

Խաչքարագործ Բոգդան Հովհաննիսյան





      Բոգդան Հովհաննիսյանը զբաղվում է գեղանկարչությամբ, գրաֆիկայով, քանդակով և խաչքարագործությամբ։ Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ Հովհաննիսյանի հեղինակած խաչքարերը տեղադրվել են Հայաստանում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Անգլիայում։
      Վանաձորցի խաչքարագործ Բոգդան Հովհաննիսյանը տասնամյակներ շարունակ խոսում է քարի հետ: Քանդակագործի արհեստանոցից միշտ լսելի են մուրճի հարվածի ձայները:
      Ջուղայի հազարավոր խաչքար-հուշարձաններ ադրբեջանցիների կողմից վերածվել են խճաքարերի: Բոգդան Հովհաննիսյանը ձեռնամուխ է եղել նաեւ այդ խաչքարերի վերականգնման գործին: