Навигация


ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈւՏԸ


     Գիտակցելով ստեղծված իրադրության ողջ վտանգը պետության և ժողովրդի համար` 405 թ.-ին Մեսրոպ Մաշտոցը Վռամշապուհ արքայի և հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի հովանավորությամբ, ստեղծում է Հայոց գիրը, որը դառնում է աննախադեպ հզոր զենք ազգային ինքնության պահպանման գործում: Հայոց գրերի գյուտը նոր դարաշրջան բացեց հայ մշակույթի, գիտության եւ գրականության պատմության մեջ: Մեսրոպյան այբուբենով ստեղծված թարգմանական և ինքնուրույն գրական ժառանգությունը այնքան հարուստ էր ու կատարյալ, որ V դարը դառնում է հայ մշակույթի պատմության “Ոսկե դար”: