Навигация


        Հայ ժողովրդի ձևավորումը


     Հայկական լեռնաշխարհում մարդը հայտնվել է դեռևս քարի դարում: Հայկական լեռնաշխարհն իր հարուստ ընդերքի շնորհիվ, շատ արագ դառնում է ոչ միայն խոշոր մետաղագործական կենտրոն, այլ նաև պղինձ, բրոնզ, երկաթ, ինչպես նաև արծաթ ու ոսկի արտահանող: Հայկական լեռնաշխարհի ցեղերի շրջանում աստիճանաբար ձևավորվում են դասակարգային հարաբերություններ, առաջանում են ցեղային միություններ, և ստեղծվում են նախադրյալներ պետության առաջացման համար: Հայ ժողովրդի ձևավորման գործընթացը ընթացել է հիմնականում մ.թ.ա. II-I հազարամյակներում:

   Որոշ ուսումնասիրողներ այս գործընթացում առանձնացնում են Հայասա կոչվող ցեղային միության առաջատար դերը, որի անվան հետ էլ հավանաբար կապվում է հայ ժողովրդի “հայ” ինքնանվանումը: