Навигация


Կիլիկիայի հայկական թագավորություն


     Բյուզանդական կայսրության վարած տեղահանման քաղաքականության և սելջուկ-թուրքերի ավերիչ արշավանքների հետևանքով, բազմաթիվ հայեր ստիպված են լինում հեռանալ հայրենիքից: Նրանց մի մասը հաստատվում է Կիլիկայում, որի բնակչությունը XI դարի վերջերին արդեն մեծամասամբ հայկական էր: Կիլիկիայի հյուսիսարևելյան հատվածում՝ Լեռնային Կիլիկիայում, 1080թ.-ին առաջանում է Ռուբինյանների իշխանությունը, որը հետագայում իր մեջ է միավորում ողջ Կիլիկիան և մի շարք հարևան շրջաններ: 1198 -ին հայոց իշխան Լևոն II Ռուբինյանը արքայական թագ է ստանում գերմանական կայսրից, և հանդիսավորությամբ թագադրվում է Տարսոս քաղաքում: