Навигация

Հուշարձաններ և կառույցներ


ՏԱԹԵՎԻ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ

      Տաթևի Մեծ Անապատը միջնադարյան հայկական վանքային համալիր է Որոտան գետի ափին Սյունիքի մարզում։ Տաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարի արժեքավոր համալիրներից է։ Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIII դարում Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական պայքարի ժամանակ։

      Այս ճարտարապետական համալիրի հիմնադիրն է եղել ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին: Այն եղել է կրթական, կրոնական ու մշակութային մեծ կենտրոն: Տաթևի Մեծ Անապատում, ըստ Առաքել Դավրիժեցու, հոգևոր ծառայություն էին կատարում մոտ 700 միաբաններ: