Навигация

Հուշարձաններ և կառույցներ


ԱՂԻՏՈՒ ՊԱՏՄԱՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ՀՈւՇԱՐՁԱՆ

       Աղիտուն Սյունիքի հնագույն և նշանավոր բնակավայրերից մեկն է: Այն գտնվում է Սիսիանից 7 կմ արեւելք, Որոտանի ձախ ափին։ Վաղ միջնադարում Աղիտուն իր քաղաքական, կրոնական, ռազմական ու տնտեսական ազդեցությամբ եղել է Սյունիքի առաջին բնակավայրերից մեկը: Աղիտու գյուղում է գտնվում Հայաստանի նշանավոր պատմամշակութային հուշարձաններից մեկը՝ 5-7 դար թվարվող մահարձանը։ Ըստ ավանդության մահարձանը կանգնեցվել է թշնամիների դեմ կռվում զոհված երկու իշխանազուն Սյունյաց իշխանների հիշատակին, որոնք կարողացել էին ջարդել պարսկական զորքը: Կոթողը զարդարվարված է նռան, խաղողի, երկրաչափական, բուսական զարդաքանդակներով: