Навигация














Հուշարձաններ և կառույցներ


ԱՐԱՄՅԱՆՑԻ ԴՂՅԱԿԸ ԱՂԹԱԼԱՅՈւՄ

       Միքայել Արամյանցը XIX դարի հայ ձեռնարկատեր, նավթարդյունաբերող, մեծ բարերար ու հասարակական գործիչ էր: Նա ծնվել է 1843 թ. Արցախում, սակայն ապրել և իր գործունեությունը ծավալել է Թիֆլիսում` մեծ ներդրում ունենալով քաղաքի վերակառուցման ու բարգավաճման գործում: Պատմաբան Վահե Անթանեսյանը գնացել է Արամյանցի հետքերով`փորձելով ուսումնասիրել նրա կյանքը:

      Ախթալայում պահպանվել է Արամյանցից Հայաստանին ժառանգություն մնացած միակ արժեքավոր հիշողությունը` 32հա տարածքով: Շվեյցարիայում ճամփորդելիս նա մի գեղեցիկ դղյակ է տեսնում և այնքան է հավանում, որ վերադառնալով Թիֆլիս` նշանավոր ճարտարապետ Բզողլուն ուղարկում է Շվեյցարիա` այդ կալվածքը`տեսնելու և նախագծելու դրա նմանակը, որը և կառուցում է Ախթալայում: Արամյանցի դղյակում է եղել Հայաստանում առաջին թենիսի կոռտը: Արամյանցը հանդիպումներ և քննարկումներ է անցկացրել ժամանակի շատ ու շատ նշանավոր մարդկանց հետ՝ Խրիմյան Հայրիկ, Հովհաննես Թումանյան, Ալեքսանդր Շիրվանզադե և այլք: