Навигация

Հուշարձաններ և կառույցներ


ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

       Գլաձորի համալսարանը 13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախներից է, իր ժամանակի կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոնը: Որպես համալսարան ձեռագրերում հիշատակվում է 1291-ից: Հիմնադրվել է Թանադե վանքում` Խաղբակյան Պռոշ իշխանի (1223–84) նախաձեռնությամբ և Օրբելյան իշխանական տան ու Սյունյաց մետրոպոլիտության աջակցությամբ:

      Գլաձորը եղել է խոշոր գրչության կենտրոն, որտեղ ստեղծվել են հարյուրավոր ձեռագրեր: Ի տարբերություն միջնադարյան Հայաստանի այլ կրթական օջախների, Գլաձորի համալսարանն ունեցել է իր կանոնադրությունը, ուսումնագիտական աստիճանավորումը, կիրառել է ավարտաճառերի պաշտպանություն։ Հայտնի էր, որ Գլաձորի համալսարան ընդունվում էին այսօրվա լեզվով ասած միջնակարգ կրթություն ունեցող երիտասարդներ: 6-7 տարի սովորելուց հետո պատրաստում էին քննաճառեր և պաշտպանում գիտական աստիճանի առաջ։: