Навигация

Հուշարձաններ և կառույցներ


ԿԱՊՈՒՅՏ ՄԶԿԻԹ

      Կապույտ մզկիթը Երևանի մահմեդական միակ աղոթատունն է, որը կառուցվել է 1766 թվականին՝ Հուսեյն խանի նախաձեռնությամբ։ Գմբեթի կապույտ նախշերի պատճառով այն ստացել է «կապույտ» անունը: Կովկասյան տարածաշրջանի ամենամեծ մզկիթներից այս մեկն ունի 200 տարվա պատմություն: Խորհրդային տարիներին, ինչպես մյուս հոգևոր կենտրոնները, այս մեկն էլ անուշադրության էր մատնվել: 1995թ. Հայաստանի և Իրանի կառավարությունների միջեւ կնքվել է Մզկիթի վերակառուցման ու վերականգման պայմանագիր: 1995-1997-ին վերականգնվել են աղոթարանն ու բակի երկայնքով դասավորված 24 սենյակները: Որպես երկու ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց՝ մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցին և պարսկական մզկիթը կողք կողքի են տեղադրված: Մզկիթում կա գրադարան, փոքրիկ ատամնաբուժարան, հայ եւ իրանցի ժողովուրդների բարեկամության թանգարան: