Навигация


         Հայկական լեռնաշխարհ


     Հայերը Առաջավոր Ասիայի հնագույն ժողովուրդներից են` ձևավորված Հայկական լեռնաշխարհի տարածքում, որն ընդգրկում է Անտիտավրոսի լեռների և Արցախյան (Ղարաբաղի բարձրավանդակ) լեռների արևելյան լանջերի միջև ընկած ընդարձակ տարածք` Հայկական Տավրոսի և Արևելապոնտական, Մոսքական և Թռեղքի (Թրիալեթյան) լեռների միջև: Հայկական լեռնաշխարհը զբաղեցնում է մոտ 360 հազար քառ. կմ տարածք: Բարձրավանդակի գրեթե կենտրոնում վեր է հառնում աստվածաշնչյան Արարատ (Մասիս) լեռը (5165 մետր): Արագած լեռը (4090 մետր) ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում ամենաբարձր գագաթն է: Կլիման այստեղ խիստ մայրցամաքային է` ցուրտ ձմեռներով և շոգ ու տոթ ամառներով: Հայկական լեռնաշխարհն ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ: