Навигация

Թանգարաններ

Հայաստանի թանգարաններում պահվում են համաշխարհային արժեք ունեցող շատ նմուշներ
Ժողովրդական
վարպետներ


Վարպետները դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռակերտ ստեղծագործություններով ստեղծել են թանգարաններ...
Կառավարում
     Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականությունն իրականցվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից:

     Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով երկրի առավել դինամիկ զարգացող ճյուղերից է:

    Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության նպատակները սահմնաված են Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով և 2008 թվականի փետրվարի 13-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով:



Մարքեթինգային քաղաքականություն

Զբոսաշրջության ոլորտում մաքեթինգային քաղաքականության իրականացման, Հայաստանի որպես զբոաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի, նկարագրի ձևավորման ու միջազգային շուկայում ներկայացման նպատակով պետական-մասնավոր հատվածի համագործակցությամբ ծավալուն աշխատանք է իրականացվել հայկական զբոսաշրջային գրավչությունների ներկայացման գործում. մշակվել և տպագրվել են ոլորտին առնչվող բազմաթիվ նյութեր, բուկլետներ տեղաբաշխման միջոցների մասին, պրակներ և տեղեկատուներ, զբոսաշրջային քարտեզներ:

2015 թվականի առաջին կիսամյակում հայրենական զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է հետևյալ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին.

    • 2015 թվականի մարտի 3-ից 8-ը Գերմանիայում` Բեռլինի «ITB`2015»,
    • 2015 թվականի մարտի 18-ից 21-ը ՌԴ-ում` Մոսկվայի «MITT`2015»,
    • 2015 թվականի փետրվարի 12-ից 15-ը ԻԻՀ-ում` Թեհրանի «TIT` 2015»:

Փառատոններ

    ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ անցկացվել են արդեն ավանդական և ժողովրդական դարձած և միջազգային ճանչում ունեցող հետևյալ փառատոնները.

    • 2015թ. փետրվարի 20-ից 22-ը, ՀՀ Վայոց ձորի Ջերմուկ քաքաքում, «Ձնեմարդուկ 2015» ամենամյա փառատոնը,
    • 2015թ. մայիսի 16-ին, ՀՀ Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքում, «Ուդուլի» տոլմայի 5-րդ ավանդական փառատոնը,
      • 2015 թ. օգոստոսի 29-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում «Մշակութային վերածնունդ» խորագրով գորգագործության և դեկորատիվ-կիրառական արվեստների փառատոնը,
      • 2015 թ. սեպտեմբերի 12-ին Լոռու մարզի Ախթալա համայնքում Խորովածի, երաժշտության և արվեստի և Օձունի գանձեր համահայկական փառատոնները: