Навигация

Թանգարաններ

Հայաստանի թանգարաններում պահվում են համաշխարհային արժեք ունեցող շատ նմուշներ
Ժողովրդական
վարպետներ


Վարպետները դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռակերտ ստեղծագործություններով ստեղծել են թանգարաններ...
Մաքսային համակարգ


      Երկրում տարադրամի ներմուծումն ու արտահանումը հնարավոր է առանց արգելքների, սակայն 10 հազար դոլարից ավել գումարները և այլ տարադրամով արժույթները պետք է պարտադիր հայտարարագրել: Մենք խորհուրդ ենք տալիս զբոսաշրջիկներին 2000 դոլարից ավել գումարները հայտարարագրել մեկնումի ժամանակ` խնդիրներից խուսափելու համար: 500 դոլարին համարժեք անձնական իրերի, 2 լիտր թունդ ալկոհոլի, ինչպես նաև 50 տուփ ծխախոտի անմաքս ներմուծումը թուլատրված է: Եթե անձնական իրերի համարժեքը անցնում է 500 դոլարից, տարբերության համար պետք է վճարել մաքսատուրք: Առանց համապատասխան թույլտվության անտիկվար իրերի, թանկարժեք քարերի, մետաղադրամների, ձեռագրերի և անհեստի գործերի արտահանումը արգելված է: Որսորդական հրացանների համար պահանջվում է ՀՀ Ներքին Գործերի Նախարարության թույլտվությունը. Այլ զենքերի և ռազմամթերքի ներմուծումն արգելված է:


     Հայաստանում սկսել է գործել Tax Free համակարգը. օտարերկրյա զբոսաշրջիկները այժմ կարող են ետ ստանալ ԱԱՀ-ը այն ապրանքների համար, որոնք գնել են երկրում անցկացրած հանգստի ընթացքում: Ըստ ֆինանսների նախարարության՝ Հայաստանը ԱՊՀ-ում երկրորդ երկիրն է Բելոռուսից հետո, որտեղ գործում է տվյալ համակարգը. ԱԱՀ-ն ետ ստանալու համար անհրաժեշտ է ապրանքի հետ վերցնել Tax Free invoice կամ Tax Free կտրոնը: Առնվազն 100 հազար դրամի գնում պետք է կատարել մեկ օրվա ընթացքում միևնույն խանութից կամ մեկ հարկատուից՝ իրավաբանական անձից: ԱԱՀ-ն ետ ստանալու հնարավորությունը գործում է գնումը կատարելուց 90 օրվա ընթացքում: Tax Free-ն չի տարածվում սնունդի, ծխախոտի, դեղերի, մշակութային արժեքների և տրանսպորտի համար ծախսված գումարի վրա: