ՀՀ Մարզեր

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ





      Արագածոտնի մարզը տեղակայված է Երևան քաղաքի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև: Մարզկենտրոնը՝ Աշտարակ:
     Արագածոտնի մարզում են գտնվում իրենցից մեծ պատմական արժեք ներկայացնող հայկական հինավուրց ճարտարապետության հարյուրավոր կոթողներ, հարյուրավոր վանքեր և մատուռներ:
  
    Զբոսաշրջության համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում Բյուրականի աստղադիտարանը, Ամբերդի ամրոց-համալիրը, Տեղերի վանական համալիրը, Սաղմոսավանքը, Հովհանավանքը, Արշակունիների դամբարանը և բազմաթիվ այլ կոթողներ: Արագածոտնի մարզի Օշական գյուղում է գտնվում Հայոց գրերի ստեղծող՝ Մեսրոպ Մաշտոցի Դամբարանը և Եկեղեցին: