ՀՀ Մարզեր

Արարատի մարզ



    Արարատի մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան գավառի մի մասը, այն գավառի, որը միջնադարում հայտնի էր որպես մայրաքաղաքների գավառ:
   Այստեղ էին գտնվում Արտաշատ և Դվին մայրաքաղաքները:

     Արարատի մարզի պատմամշակութային հուշարձաններից են Լուսառատ գյուղից 1,6 կմ հյուսիս-արևմուտք գտնվող բլուրների վրա տեղադրված Խոր Վիրապ վանական համալիրը և Արտաշատ հնավայրը, Դվին հնավայրը՝ Հնաբերդ և Վերին Արտաշատ գյուղերի միջև ընկած բլրի վրա, Տափի բերդը՝ ամրոցը եկեղեցիով, Հավուց Թառ վանական համալիրը՝ Գ, XII դարի Սուրբ Կարապետ վանքը, Կաքավաբերդը և բազմաթիվ այլ հուշարձաններ: