ՀՀ Մարզեր

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ



    Մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը

     Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը:

       Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաք Երվանդաշատի փլատակները:

       Պատմաճարտարապետական մեծագույն արժեք են ներկայացնում Էջմիածնի վանական կառույցները, Զվարթնոց տաճարի ավերակները, Վաղարշապատում Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ եկեղեցիները, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիրը։