ՀՀ Մարզեր

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ



    Գեղարքունիքի մարզը տարածքի մեծությամբ առաջինն է Հայաստանում։ Մարզն այնքան մեծ, որ նրանում հանգիստ կտեղավորվեն Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերն ամբողջությամբ։ Ամբողջ տարածքի շուրջ 1/4-ը զբաղեցնում է Սևանա լիճը։

     Զբոսաշրջության համար առանձնահատուկ արժեք է ներկայացնում Սևանա լիճը, այն աշխարհում քաղցրահամ ջրով խոշորագույն լճերից է: Մարզի գլխավոր տուրիստական գրավչություններից է նաև Սևանի թորակղզին իր արհեստական անտառներով:

        Գեղարքունիքի մարզում մարդիկ բնակություն են հաստատել անհիշելի ժամանկներից: Հաշվառված են շուրջ 10 000 մանր ու մեծ հուշարձաններ, որոնք թվագրվում են քարե դարից մինչև նորագույն ժամանակներ: