ՀՀ Մարզեր

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ



    Կոտայքի մարզը հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Մարզում գրանցված են ավելի քան 2024 պատմամշակութային արժեքներ եև հուշարձաններ:
     Կոտայքի մարզում է գտնվում Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոն Ծաղկաձորը։
   Կոտայքի մարզը հարուստ է Պատմամշակութային կառույցներով։ Այստեղ է գտնվում Ալափարսի Սուրբ Աստվածածնի Տաճարը, Սուրբ Վարդան Զորավար եկեղեցին (V դար), Սուրբ Հովհաննես եռախորան եկեղեցին (IX դար), Գառնիի ամրոցը, հեթանոսական տաճարը (I դար), 3-4 դդ թվագրվող Գեղարդավանքը և այլ հուշարձաններ
   Մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Կոտայք, Մազազ, Նիգ, Վարաժնունիք, Արագածոտն գավառների մի մասը