ՀՀ Մարզեր

ԼՈՌՈւ ՄԱՐԶ




    Լոռի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսային մասում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է, այն նաև համարվում է Հայաստանի երրորդ քաղաքը:

     Լոռու մարզում են գտնվում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը։ Պատմական նշանակություն ունեն նաև մարզում գտնվող Լոռի բերդի փլատակները։

     Զբոսաշրջության համար մեծ արժեք են ներկայացնում նաև Օձունի վանքը, Սուրբ Հովհաննես վանքը Արդվիում, որտեղ գտնվում է Հովհաննես 3-րդ Օձնեցի կաթողիկոսի գերեզմանը, Ախթալայի եկեղեցին և ամրոցը, Հոռոմայրի եկեղեցին, Դորբանտավանքը, Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Հնեվանքը, Սուրբ Հովհաննես ուխտատեղին, Քոբայրի եկեղեցին, Ալավերդու միջնադարյան կամուրջը և այլն։