ՀՀ Մարզեր

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ




   Շիրակի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում: Մարզկենտրենը Գյումրի քաղաքն է, որը Հայաստանի երկրորդ քաղաքն է:

     Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։

        Շիրակի շրջանը հարուստ է տեսարժան վայրերով, դրանցից են Մարմաշենի վանքը, Լմպատավանքը և Հառիճի վանքը և այլ կոթողներ: