ՀՀ Մարզեր

ՏԱՎՈւՇԻ ՄԱՐԶ



    ՀՀ Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Այն ընդգրկում է Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանները:

     ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ: Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։ Տավուշի մարզում է գտնվում ՀՀ ամենախոշոր աղյուսակերտ եկեղեցին՝ Կիրանցի վանքը։

        Տավուշի մարզում զբոսաշրջության համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Դիլիջան քաղաքը: Այն առողջարանային, ակտիվ, ճանաչողական և զբոսաշրջության այլ ճյուղերի համար ունի բոլոր պայմանները:    


Տեսարժան վայրեր