ՀՀ Մարզեր

ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ




    Երևանը Հայաստանի հանրապետության մայրաքաղաքն է 1918թ-ից և Հայաստանի պատմության ընթացքում 12-րդն է:

     Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում։ Ըստ ժողովրդական ավանդության, ջրհեղեղից հետո, Նոյը Արարատ սարից տեսել է ցամաք ու բացականչել «երևաց, երևաց», որն էլ հետագայում ձևափոխվելով դարձել է Երևան:

        Երևանն աշխարհի հնագույն բնօրրաններից է: Այստեղ են գտնվում հազարամյակների պատմություն ունեցող պատմամշակութային արժեքներ, բազմաթիվ թանգարաններ, հուշարձաններ, եկեղեցիներ:    


Տեսարժան վայրեր