Навигация


ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈւՄ


     Ղարաբաղյան շարժման առաջին օրերից Ադրբեջանի հայաշատ այլ վայրերը ենթարկվեցին զանգվածային ջարդերի ու թալանի` ադրբեջանական իշխանությունները հետեւողականորեն իրականացնում էին էթնիկ զտումներ։
           1991թ. առաջին կեսին ադրբեջանական ՕՄՕՆ-ը (միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները) խորհրդային բանակի աջակցությամբ, բացահայտ պատերազմ սկսեցին Շահումյանի, Գետաշենի ենթաշրջանի եւ ԼՂԻՄ հայ բնակչության դեմ՝ իրականացնելով նախօրոք մշակված «Կոլցո» (Օղակ) բռնի տեղահանության օպերացիան։ 1991թ. մայիս-հունիսից Ադրբեջանի կողմից հրահրվեց ղարաբաղա-ադրբեջանական պատերազմը: Այս մարտահրավերն ընդունեց ողջ հայ ժողովուրդը: Իսկ ԼՂԻՄ-ում ստեղծվեց Ինքնապաշտպանության ընդհատակյա կոմիտե և շտաբ, մարզի բոլոր շրջաններում կազմակերպվեցին ինքնապաշտպանական զինված ջոկատներ: