Навигация



ԷՐԵԲՈւՆԻ
պատմահնագիտական արգելոց-թանգարան

        «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ստեղծվել է որպես Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարան` որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները:
        Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968թ. հոկտեմբերի 19-ին` ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:


        Արգելոց-թանգարանն ունի 2 մասնաճյուղ-թանգարան. Երևանյան լճի ափին գտնվող Շենգավթի վաղ երկրագործական բնակատեղին և Ռուսա II-ի` Երևանի հարավարևմտյան արվարձանում` Հրազդան գետի ափին, մ.թ.ա. VIIդ. կեսերին կառուցված Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաք-ամրոցը: Թանգարանի պահոցներում առկա է 10936 հնագիտական առարկա, սակայն ցուցադրվում է 662-ը: Թանգարանն ունի գիտահետազոտական, ֆոնդերի պահպանման, էքսկուրսիայի-զանգվածային միջոցառումների բաժիններ, վերականգնման և մարդաբանական լաբորատորիաներ: Տարեկան թանգարան է այցելում 15000 զբոսաշրջիկ:

;